Թուրքիան կփակի իր սահմանը Իրաքյան Քրդստանի հետ. Էրդողան

Oct 06, 2017 Comments Off on Թուրքիան կփակի իր սահմանը Իրաքյան Քրդստանի հետ. Էրդողան

Շուտով Թուրքիան կփակի իր սահմանը եւ օդային տարածքը Իրաքյան Քրդստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ դա արվում է ի պատասխան սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի:

«Բոլոր ճանապարհները փակ են: Ավիահաղորդակցությունը Հյուսիսային Իրաքի հետ դադարեցված է: Օդային տարածքն ու ցամաքային սահմանն էլ շուտով կփակվի: Այս դեպքում ով կկարողանա այդ ռեգիոն գնալ-գալ»,- թուրքական «NTV»-ի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը ասել է, թե այս քայլը միաժամանակ անուղղակի ճնշում է հանդիսանում, որը ցանկանում են գործել Անկարայի վրա:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: