Մովսես Հակոբյանը հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ

Oct 06, 2017 Comments Off on Մովսես Հակոբյանը հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ

Հոկտեմբերի 6-ին կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 5-ից 13-ն անցկացվող «Որոնում-2017» մարտավարամասնագիտական ու ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունների կազմակերպման հարցերի լայն շրջանակ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: