Ժիրայր Սեֆիլյանի կողմից անկարգությունների եւ բռնի գործողությունների կոչեր չեն հնչել. վկա

Oct 06, 2017 Comments Off on Ժիրայր Սեֆիլյանի կողմից անկարգությունների եւ բռնի գործողությունների կոչեր չեն հնչել. վկա

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատաքննությունը։ Այսօրվա նիստին որպես վկա հարցաքննվեց Աննա Ա.-ն, ով դատավորին հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել՝ աշխատելով «Նախախորհրդարան» եւ «Առանցք» հասարակական կազմակերպություններում` որպես թարգմանիչ, նաեւ լուսաբանել է «Հիմնադիր Խորհրդարան»-ի միջոցառումները՝ երթերը, ցույցերն ու հանրահավաքները:

Վկայի խոսքով՝ որոշ ժամանակ աշխատելով Սեֆիլյանի ղեկավարության ներքո՝ որոշել է դուրս գալ ՀԽ-ից, քանի որ մասնագիտական եւ գաղափարական տարաձայնություններ են առաջացել. «Ես կարծում էի, որ երթերն ու ցույցերն արդյունավետ չեն, որովհետեւ գնալով մարդկանց թիվը նվազում էր: Այդ պատճառով որոշեցի դուրս գալ»,- պատմեց Աննա Ա.-ն:

Աննան նաեւ նշեց, որ երբեւէ ՀԽ-ի ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի կողմից անկարգություններ եւ բռնի գործողություններ կազմակերպելու կոչեր չի լսել։ Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում ասված է. «Ես բռնության կողմնակից չեմ եւ նրանց գաղափարները չկիսելու պատճառով դուրս եկա ՀԽ-ից»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: