ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու վերջնական որոշումը կախված է Հայաստանից. Սերգեյ Գլազև

Oct 06, 2017 Comments Off on ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու վերջնական որոշումը կախված է Հայաստանից. Սերգեյ Գլազև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եվրասիական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը հայտնել է, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից»: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` նշելով, թե Գլազևն այնպեի տպավորություն է ստեղծել, կարծես թե Ադրբեջանն արդեն անդամակցելու հայտ է ներկայացրել, եւ ամբողջ խնդիրը հենց այն է, թե Հայաստանը կարող է օգտվել վետոյի իրավունքից:

«Բարձրաստիճան ռուս պաշտոնյայի հայտարարությունն Ադրբեջանում զարմանք է առաջացրել, քանի որ պաշտոնական Բաքուն նույնիսկ միանշանակ և հստակ դիրքորոշում չի հայտնել ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ավելին` Ադրբեջանում այդ հարց քննարկողներին ամենաքիչը հետաքրքրում է հարցի մասին Հայաստանի կարծիքը, քանի որ խոսքը տարածաշրջանային ձևաչափով արտաքին քաղաքական ռազմավարական համակարգի ձևավորման մասին է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: