Մեխակ Հարությունյա­նի դեմ մահափորձի գործը մտավ դատարան. դատավորի անունը հայտնի է

Oct 06, 2017 Comments Off on Մեխակ Հարությունյա­նի դեմ մահափորձի գործը մտավ դատարան. դատավորի անունը հայտնի է

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով կալանավորված Մեխակ Հարությունյա­նի դեմ մահափորձի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Վահե Խալաթյանին: Դատական նիստի օր դեռ չի նշանակվել:

Մեխակ Հարությունյանի դեմ մա­հափորձն իրականացվել է ս. թ. մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ում: Դատապարտյալներից մեկը՝ Հարություն Բուշտունցը,  զբոսանքի՝ օրենքով սահ­մանված ժամանակը լրանալուց հե­տո, վերադառնալիս մուտք է գործել ՔԿՀ անվտան­գության ապահովման բաժնի աշ­խատակցի աշխատասենյակ, բռ­նություն գործադրելով, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալա­նավոր Մեխակ Հարությունյանը:

Բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալա­նավորի վրա, կտրող-ծակող առար­կայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Մեր տեղեկու­թյուններով՝ դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը:

Հարություն Բուշտունցից բացի գործով մեղադրվում են նաեւ Ռազմիկ Սաֆարյանը , Էդուարդ Եգանյանը:

Շրջանառվող լուրերի համա­ձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրե­ական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, որը Հայկ Հակոբյանի ազգականն է: Պատվիրատուի մասով առանձին քննություն է տարվում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: