Կապան-Երևան չվերթի տոմսերը մինչև 40 հազար դրամ կարժենան

Oct 06, 2017 Comments Off on Կապան-Երևան չվերթի տոմսերը մինչև 40 հազար դրամ կարժենան

Կապան-Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթների համար ինքնաթիռ է գնվել: Այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ 2017 թվականի առաջին կիսամյակի վերջերից սկսվել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց արժեքը 2 միլիոն դոլար է:«Երկու օր առաջ կնքել ենք պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել ենք ինքնաթիռ: Այն 19 տեղանոց ինքնաթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռն արժեցել է 5.5 մլն եվրո: 1,5 միլիոնն իր վրա է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս գումարը լիզինգի տեսքով է լինելու»,-ասաց Վահե Հակոբյանը:

Մարզպետն ընդգծել է, որ դեռ տոմսերի գները վերջնական որոշված չեն, սակայն ասել է, որ նախնական 30-40 հազար դրամի սահմաններում է լինելու:
«Լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության, առողջական խնդիներ ունեցող մարդկանց համար, որ նրանց կարողանանք շտապ Երևան հասցնել», – ասել է Հակոբյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: