Կուկլավոդը աշխատեցնում է բոլորին

Oct 09, 2017 Comments Off on Կուկլավոդը աշխատեցնում է բոլորին

Պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպն ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով նախապես պլանավորված էր։ Եղիազարյանի հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Պարոն Եղիազարյան, հավանաբար տեղյակ եք միջադեպի մասին, լսել եք կողմերի հայտարարությունները, ինչ կարծիքի եք։

-Այո, դա վերին աստիճանի «լուրջ» միջադեպ էր․․․Խնդիրը հանրությանը եւ որոշ երկրներին ցուցադրել է, որ այստեղ «լուրջ, խորքային» գործընթացներ են կատարվում, որ կան ուժեր, որոնք տանում են դեպի Եվրոպա եւ կա հաստատակամ ՀՀԿ, որը կանգնած է ԵՏՄ-ի թիկունքին։ Սա ընդհանուր կոնտրաստային արձագանքն է, իսկզբանե պլանավորված էր՝ ով, ոնց, ինչու համար մտավ ԱԺ, որովհետեւ խրոխտ ընդդիմություն էր պետք մեզ, որը տանում է դեպի եվրոպական արժեքներ, իհարկե, խոսքը պրեսկոտյան արժեքների մասին է։ Հավանաբար հիշում եք Ջոն Պրեսկոտին, որը եկավ եւ Հայաստանում կատարեց 21-րդ դարի լրջագույն սրիկայություններից մեկը… Այսինքն այս ամեն ինչը բաժանվում է փեսաների եւ աներների միջեւ, սա է խնդիրը, ուրիշ բան չկա։ Ես Գեղամյանի պաշտպանը լինել չեմ կարող, որքան էլ, որ ցանկանամ, բայց այս պատմությունն ընդամենը փոթորիկ է մեկ բաժակ ջրում։

Այսինքն, նախապես պլանավորե՞լ էին, որ պետք է ծեծ լինի։

-Իհարկե, գործող անձիք միգուցե դրա մասին չիմանան, ես չեմ ասում, որ գործող անձինք նախապես տեղյակ են եղել, թե ինչ է կատարվելու, բայց այս ամեն ինչն այնքան պարզ ու հստակ է, որ ՀՀԿ-ն եթե չլինի, ուրեմն այս ուժերը կմիավորվեն եւ լրջագուն խոչընդոտներ կդառնան ԵՏՄ-ի ճանապարհին, եթե այդ ուժերը չլինեն, լրջագույն արգելք կլինի ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհին, ասոցացման համաձայնագիրը տապալվեց, հիմա նոր բան է, այդ ճանապարհին։ Այս ամենը ծրագրի մի մասն է միայն։ Ավելին ասեմ, սա նախապես պլանավորված էր եւ նախանշվեց «Այո»-ի եւ «Ոչ»-ի ճակատների համատեղ քարոզչության ընթացքում, երբ իշխանության միջամտությամբ դիմություն-ընդդիմություն համատեղ գնացին քարոզչության եւ դա ներկայացվեց մի խորագրի տակ՝ «անխախտ ժողովրդավարություն»։ Այս ժողովդրավարությունը մտավ պառլամենտ եւ հիմա էլ որոշ դեսպանների համար ճակատամարտներ է մղում որպես ապացույց ժողովրդավարության հիմքերի։

-Մյուս կողմից մենք անցում ենք կատարել խորհրդարանական համակարգին, փաստորեն, աշխարհը տեսնում է, որ Հայաստանում դեռեւս պատրաստ չէին։ Սա ինչքանով է մեզ օգուտ տալու։

-Սա էական չէ, սա փոթորիկ է սուրճի բաժակում։ Դերակատարներն իրենց գործն անում են, տարբեր երկրների դեսպանները գրանցում են կատարվածը։ Մեկն ասում է, թե տեսեք ինչ ծանրագույն վիճակի մեջ են գտնվում՝ «Սասնա ծռերից» մինչեւ բռնցքամարտիկի եւ ոչ բռնցքամարտիկի միջեւ ընդհարումը։ Նույն գաղափարով են մեզ կերակրում՝ լրջագույն ընդդիմություն, հավատարիմ իշխանություն, որը ծանրագույն պահերին էլ հավատարիմ է մնում ԵՏՄ-ին։ Սա չի ծնվել երեկ չէ առաջին օրը, սա պլանավորվել է նախապես, քանի որ արդեն խամրում էր ընդդիմադիրների կերպարը, պետք էր երեք ու կես տարվա  փորձառություն ունեցող բռնցքամարտիկի  հետ հանդիպում, ինչը եղավ։ Կուկլավոդը աշխատեցնում է բոլորին:Պարոն Եղիազարյան, մի քիչ շատ հեռու չգնացիք, դավադրությունների ոլորտ:

Լավ, ես ասում եմ, որ սա փոթորիկ է մեկ բաժակ սուրճի գավաթում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: