Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը

Oct 06, 2017 Comments Off on Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 4-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Արմավիր

ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Նորագյուղի բնակիչ, 24-ամյա Հրաչիկ Մանվելյանի վարած Nissan մակնիշի 16 MA 016 համարանիշի և Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 32-ամյա Մանուկ Երվանդյանի վարած Mercedes մակնիշի 90 DO 900 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետաևքով Mercedes-ի ուղևոր, 82-ամյա Կիմա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: