Որն է Հանրապետական հիվանդանոցում նորածինների արյան վարակման պատճառը

Oct 06, 2017 Comments Off on Որն է Հանրապետական հիվանդանոցում նորածինների արյան վարակման պատճառը

Հուլիսի 10-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում արյան վարակում ստացած նրածինների դեպքում ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի արձանագրվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի ֆիքսվել երկու երեխաների դեպքերում էլ: Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիքի տարածման մեջ, բայց երկու մայրն էլ ունեին ներարգանդային ինֆեկցիա մինչև ծննդաբերելը: Երկու ծնունդն էլ վաղաժամ է եղել: Այսինքն, եթե նույնիսկ բժիշկները նշանակել են ներարգանդային ինֆեկցիայի բուժում, ուղղակի ժամանակ չի եղել այդ բուժումը հասցնել ավարտին», – ասաց առողջապահության նախարարը:

Այնուհետև անդրադառնալով  սրտի ստենդավորման գործողությանը՝ նշեց, որ այն կարող է էժանանալ 35-40 տոկոսով. «Եթե մենք ներդնենք 5 տարվա ամորտիզացիա՝ ֆիքսված բարձր աշխատավարձեր աշխատողների համար, և հիվանդանոցներն ապահովենք մինիմում 5 գործառույթով, 40 տոկոսով կարող են գներն իջնել: Սա է այն ուղղությունը, որով այսօր գնում ենք, և որը կներդնենք»:

Ինչպես ասաց՝  որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ապահովագրական ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում առևտրական ընկերությունների համար, իրենք գնացին մի համապարփակ ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական ռեզերվների կառավարումը կատարում է պետությունը, իսկ այնպիսի մի գործառույթ, ինչպիսին է ծառայությունը, տրամադրում են առևտրային ընկերությունները:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: