Պապիկները կարող են շարունակել ծխել ու հազալ. Լևոն Ալթունյանը նրանց «մահվան» է ուղարկում

Oct 06, 2017 Comments Off on Պապիկները կարող են շարունակել ծխել ու հազալ. Լևոն Ալթունյանը նրանց «մահվան» է ուղարկում

Ծխելու դեմ պայքարի ծրագիրը պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` անդրադառնալով առողջապահության նախարարության սկսած` ծխելու դեմ պայքարի ծրագրին:

«Ոչ մի երկրում նախարարությունը չի կարող առանց հասարակության ու ԶԼՄ-ների հակածխախոտային ծրագիր իրականացնել և հաջողության հասնել, բայց նրան, որ այս ծրագիրն ուղղակի պարտավոր է հաջողության հասնել մեր երկրում, այլընտրանք չկա, այստեղ երկու կարծիք չի կարող լինել», – ասաց նախարարը:

Ըստ նախարարի` հանրությունը պետք է հասկանա` եթե մեծահասակները ծխում են, նրանք կարող են շարունակել դա, սակայն պետք է անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդները չծխեն. «Պապիկները կարող են շարունակել հազալ, իսկ թոռնիկները չպետք է ծխեն, և ծխախոտի հոտ նրանցից չպետք է գա»:

Նա ընդգծեց, որ Հայաստանում մահացության հիմնական պատճառներից են սիրտ-անոթային հիվանդությունները. ծխելը Հայաստանում պետք է դարձնենք ոչ մոդայիկ գործառույթ», – ամփոփեց նախարարը::

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: