100 տոկոսից էլ ավելի. շտապօգնությունը վճարովի՞ կդառնա

Oct 06, 2017 Comments Off on 100 տոկոսից էլ ավելի. շտապօգնությունը վճարովի՞ կդառնա

«100 տոկոսով, եթե հնարավոր է՝ նաև ավելի, ես համաձայն եմ այն քաղաքացիների հետ, որ շտապ օգնության ծառայությունները դառնան վճարովի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Սակայն նաև նշեց, որ եթե խոսքը գնում է շտապ բժշկական ծառայությունների մասին է, ապա դրանք պետք է շարունակեն անվճար ու հասանելի լինել բոլոր բնակիչներին. «Դրա հետ մեկտեղ՝ պետք չէ մերժել այդ ծառայությանը՝ կատարել որոշակի հավելյալ ծառայություններ վճարովի: Օրինակ, հաճախորդը չի ցանկանում գնալ պոլիկլինիկա, որպեսզի սրսկվի, որովհետև անձրև է գալիս, նա ցանկանում է, որ բուժքույրը գա ու սրսկի տանը: Կարելի՞ է սրա համար վճար գանձել, և նմանատիպ շատ այլ դեպքերում, եկեք քննարկենք ու հանրային լսումներ կազմակերպենք»:

Այնուհետև նախարարը հայտնեց, որ մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը:

«Այսպիսի ինստիտուտ գործում է ավելի քան 40 երկրներում: Սա երկաստիճան համակարգ է: Առաջին աստիճանը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում, բուժկենտրոններում և ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, որը պարտավոր է քաղաքացիների բողոքներն ընդունել, քննել և տալ պատասխան: Նման գործառույթ մենք չունենք, և դա պետք է ներդրվի, որից հետո եթե քաղաքացու հարցը չի բավարարվել, կամ մնացել են բաց հարցեր, լրացնում է համապատասխան ձևը և դիմում է առողջապահության ոլորտի հաշտարարին:

Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն: Ոչ մեկը լավ չգիտի օրենքները: Հենց այդ նպատակով ստեղծվում է այս ոլորտի հաշտարարը»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: