Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող եղավ

Oct 06, 2017 Comments Off on Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող եղավ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

«Անձնական պատճառներով այսօր ես որոշեցի այլեւս չզբաղեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը»,-գրել է Ագրամունտը Twitter-ի իր օգտահաշվում:

ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ-ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ավելի վաղ այն ընտրովի պաշտոնից հեռացման հնարավորություն չէր նախատեսում: Հունիսից ԵԽԽՎ-ի նախագահի գործառույթները կատարվում են կազմակերպության 19 փոխնախագահների կողմից:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: