Ինչպես է նշելու իր ծննդյան տարեդարձը Պուտինը

Oct 06, 2017 Comments Off on Ինչպես է նշելու իր ծննդյան տարեդարձը Պուտինը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ  Պուտինի ծննդյան տարեդարձը վաղն է՝ հոկտեմբերի 7-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Պեսկովի խոսքով՝ Պուտինի մոտ ծրագրված է հեռախոսազանգերի «մի ամբողջ շարք», իսկ ցերեկը՝ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն:

Պեսկովը հիշեցրել է, որ ավելի հաճախ ՌԴ նախագահը ծննդյան տարեդարձը նշում է մտերիմների հետ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: