ՌԴ-ում դատապարտվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին

Oct 06, 2017 Comments Off on ՌԴ-ում դատապարտվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին

Սեպտեմբերի 27-ին Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավոր Պավել Տոլոկոննիկովը 40-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչանին՝ քրեական միջավայրում ավելի հայտնի որպես Արսեն Երևանսկի, մեղավոր է ճանաչել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար և դատապարտել երեք ու կես տարվա ազատազրկման։ Քննության ընթացքում կալանքի տակ գտնվող Արսենը կալանավորվել է դատարանի դահլիճում, հաղորդում է «Փրայմ Քրայմը»։

Ըստ տեղեկությունների՝ ավելի վաղ Մոսկվայի ոստիկանությունը երեք անգամ փորձել էր ձերբակալել Արսեն Մկրտչյանին, սակայն Մկրտչյանի բոլոր երեք քրեական դրվագները տապալվել են դատարանում։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: