Երևանում բախվել են «Պլատինում-կարգո» ՍՊԸ-ի և «Գլոբալ քլինինգ» ՍՊԸ-ի տնօրենների Lexus-ն ու Volvo-ն

Oct 06, 2017 Comments Off on Երևանում բախվել են «Պլատինում-կարգո» ՍՊԸ-ի և «Գլոբալ քլինինգ» ՍՊԸ-ի տնօրենների Lexus-ն ու Volvo-ն

Shamshyan.com-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 11։00 սահմաններում Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Գագիկ Մեխակյանի վարած Lexus մակնիշի 20 ՕՏ 888 համարանիշի և Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Վահան Եղոյանի վարած Volvo մակնիշի 34 ZC 562 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Վ. Եղոյանը բժշկական հետազոտության նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ. Մեխակյանն աշխատում է «Պլատինում-կարգո» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Վ. Եղոյանը՝ «Գլոբալ քլինինգ» ՍՊԸ-ի տնօրեն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: