Էրդողանը սպառնացել է փակել Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը

Oct 06, 2017 Comments Off on Էրդողանը սպառնացել է փակել Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իրաքյան Քուրդիստանի ղեկավարները չչեղարկեն  անկախության հանրաքվեի արդյունքները, ապա պաշտոնական Անկարան օդային սահմանի հետ միասին կփակի նաև ցամաքային սահմանը: Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Էրդողանը Անկարայում այդ մասին ասել է մտավորականների հետ հանդիպման ժամանակ: «Հանրաքվեն պատճառ է,  հետևանք չէ: Նրանց մի կողմում Իրանն է, հյուսիսում՝ Թուրքիան, հարավում՝ Իրաքի ղեկավարությունը, արևմուտքում՝ Սիրիան: Ի ՞ նչ են անելու,  Ո ՞ ւր են գնալու: Ինչպե ՞ ս են դուրս գալու:  Արդեն բոլոր թռիչքները արգելվել են:  Մոտ ժամանակներս սահմաներն էլ կփակվեն»,-ասել է Էրդողանը: Վերջինս նշել է, որ Թուրքիայի նման դիրքորոշումը հանրաքվեի հետ կապված, քրդերի հետ կապված չէ: Թուրքիայի համար կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: Էրդողանը հանրաքվեի անցկացումը որակել է որպես «մանկական երազանք», որով Քուրդիստանի ղեկավարները տարածաշրջանի կայունությունը վտանգի տակ դրեցին: Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը: Իրաքից  քրդերի հանրաքվեին դեմ էին նաև Թուրքիան և Իրան և մի շարք այլ երկրներ: Նշվում էր, որ հանրաքվեի անցկացումը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմադարությունը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: