Պենտագոնն անհանգստացած է

Oct 06, 2017 Comments Off on Պենտագոնն անհանգստացած է

TASS գործակալությանը  ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանզան հայտնել է,որ  ԱՄՆ-ին անհանգստացնում է Սաուդյան Արաբիայի և այլ դաշնակիցների հետաքրքրվածութունը ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ։

«Մենք բազմիցս ընդգծել ենք խոշոր ռազմական գնումների ծրագրի իրագործման ժամանակ ԱՄՆ-ի և տարածաշրջանում այլ երկրների սպառազինության համակարգերի օպերատիվ համատեղելիության պահպանման կարևորությունը։ Այդ համատեղելիությունն անհրաժշտ է ընդհանուր սպառնալիքների հետմղման համար:Վաշինգտոնին և Էր-Ռիադին կապում են ռազմական գնումների ոլորտում բազմամյա հարաբերությունները»,-ասել է Բալդանզան։  ։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: