Որն է Թրամփի՝Հյուսիսային Կորեայի հետ կապված գլխավոր նպատակը

Oct 06, 2017 Comments Off on Որն է Թրամփի՝Հյուսիսային Կորեայի հետ կապված գլխավոր նպատակը

Washington Post-ը հայտնում է ,որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եկող շաբաթ հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքի չեղարկման մասին:

«Ինչպես հայտնել են Իրանի նկատմամբ Սպիտակ տան ռազմավարության վերաբերյալ հատուկ ճեպազրույցի ժամանակ հինգշաբթի տեղեկություն ստացած մարդիկ՝ նախագահ Թրամփը ծրագրում է հայտարարել Իրանի հետ միջազգային միջուկային գործարքի չեղարկման մասին:Թրամփը կարծում է, որ այն «չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին»»,- նշում է պարբերականը:

Թրամփը խոսել է նաև  Հյուսիսային Կորեայից և ասել ,որ Վաշինգտոնի համար Հյուսիսային Կորեայի հանդեպ գլխավոր նպատակը հանդիսանում է նրա միջուկազերծումը։

«Հյուսիսային Կորեայում մեր նպատակը միջուկազերծումն է։ Մենք չենք կարող թույլ տալ այդ բռնապետությանը սպառնալ մեր երկրին կամ մեր դաշնակիցներին՝ զոհերի անհայտ թվաքանակով։ Մենք անում ենք ամեն բան՝ դա կանխելու համար»,-նշել է Թրամփը։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: