Մենք թիրախի տակ ենք.Էրդողան

Oct 06, 2017 Comments Off on Մենք թիրախի տակ ենք.Էրդողան

Ինչպես փոխանցում է CNN Turk-ը,  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարբեր ուժեր թիրախ են դարձրել Թուրքիան, քանի որ իրենք չեն հաշտվել իրենց պարտադրված սահմանների հետ ու պատռում են այն «զսպաշապիկը», որի մեջ ցանկանում է տեսնել նրանց աշխարհը:

«Թուրքիան փորձում են պաշարել և՛ դրսից, և՛ ներսից:Թուրքիան այն երկիրն է, որն այս առևտրի համար բացված սեղանիկը շուռ կտա հենց սեղանիկի տերերի գլխին: Մենք թիրախի տակ ենք, քանի որ չընդունեցինք մեր երկրին պարտադրված սահմանները, պատռեցինք ու դեն նետեցինք այն զսպաշապիկը, որը փորձում էին մեզ հագցնել:Թուրքիան, և՛ ամբողջ տարածաշրջանն անցնում են դժվարին ժամանակների միջով, իսկ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դիրքերի ամրապնդումը նույնպես այդ «մութ նախագծի» մի մասն է», -հայտարարել է Էրդողանը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: