Ռադան ընդունել է Դոնբասի վերաինտեգրման նախագահական օրինագիծը

Oct 06, 2017 Comments Off on Ռադան ընդունել է Դոնբասի վերաինտեգրման նախագահական օրինագիծը

233 ձայնով   Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ժամանակավորապես բռնազավթված տարածքների նկատմամբ Ուկրաինայի պետական ինքնիշխանության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին» օրինագծին:

Այն  Գերագույն ռադայում գրանցվել էր հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից:

իեւի վերահսկողության տակ չգտնվող Դոնբասի շրջանները ներկայացվում են որպես «ժամանակավորապես բռնազավթված տարածքներ», Ռուսաստանի գործողությունները որակում են որպես «ագրեսիա Ուկրաինայի դեմ», իսկ նախագահին իրավունք է ընձեռվում զինված ուժերն օգտագործել երկրի արեւելքի տարածքներն ազատագրելու համար: Դրանում նաեւ կատարվել է ուղղում, որը տեքստից բացառում է հղումը Մինսկի համաձայնություններին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: