Վաշինգտոնը խառնեց Մոսկվայի ու Բաքվի խաղաքարտերը ԼՂ սահմաններում

Oct 09, 2017 Comments Off on Վաշինգտոնը խառնեց Մոսկվայի ու Բաքվի խաղաքարտերը ԼՂ սահմաններում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն աջակցում է Արցախում «հնարավորինս արագ և հանգամանալից» ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Պետքարտուղար Թիլերսոնը հաստատել է Պետդեպի աջակցությունն առաջարկով, որը ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ Էնգելը։ Օրենսդիրները կոչ են արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը և կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։

Թիլերսոնն աջակցություն է հայտնել Կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դևիդ Չիչիլլինի հարցումներին, և նրա գրավոր պատասխանը հրապարակվել է այս շաբաթ։

«Պետդեպարտամենտը պաշտպանում է դիպուկահարներինհետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու և շփման գծին ու հայ–ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ–ը Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, որն ուղղված է վստահությանմիջոցների ամրապնդմանը, որը մեր կարծիքով կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,– ասել է Թիլերսոնը։

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունեց ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն աջակցում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, սահմանին մշտադիտարկումն ընդլայնելու և կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայելու առաջարկությունը։Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: «Թիլերսոնի կողմից մատնանշված խնդիրները շատ կարևոր են նախ և առաջ այն առումով, որ Միացյալ նահանգները շարունակում է ակտիվ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և փարատում է բոլոր այն մտահոգություններն ու շահարկումները, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Դ. Բաբայանը:

ԱրցախիՀանրապետությաննախագահիմամլոքարտուղարիկարծիքով, եթեգործընթացնայդպեսզարգանա, ապաայնկարող է լավհիմքստեղծելբանակցություններումհաջողություններունենալուհամար:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան ու Բաքուն, կարծես մոռացության են մատնում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջը: Մինչդեռ նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի դեպքում:

Փաստացի մինչև տարեվերջ Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ պաշտոնական Վաշինգտոնը կրկին բարձրացնում է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջը, որը մի պայման է, որը պաշտպանում է հայկական կողմը, ավելին՝ ներկայացնում է որպես նախապայման՝ բանակցությունների վերադառնալու համար:

Ահա, այսպես, փաստացի, Վաշինգտոնը խառնում է Մոսկվայի և Բաքվի միասնական խաղաքարտերը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: