Ալիևի «խորամանկ» քայլը

Oct 09, 2017 Comments Off on Ալիևի «խորամանկ» քայլը

Մինչ խոսակցությունները Սարգսյան-Ալիևառաջիկա հանդիպման կազմակերպման մասին ավելի ու ավելի են ինտենսիվանում, Բաքուն անցնում էավանդական մեթոդներն աշխատեցնելուն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ելույթներով և պահանջել է միջազգային հանրությունից պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ.«Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, լուրջ պատժամիջոցներ այդ երկրի նկատմամբ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և հումանիտար նորմերը, հնարավոր է, որ հակամարտությունը վաղուց լուծված լիներ: Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության նման չափավոր քաղաքականությունը նրանց մոտ այնպիսի պատկերացում է ստեղծում, որ իրենք կարող են շարունակել անօրինական մնալ մեր հողերում»,- Եվրախորհրդի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ալիևը: Նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ուժեղացնել Հայաստանի վրա ճնշումը:

Ապա, Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, կարծիք է հայտնել, թե՝ «կարծես թե Հայաստանը վերադառնում է բանակցությունների սեղանին, և դա շատ կարևոր է»: Ալիևը, իր ասածը հիմնավորում է այսպես, թե, իբր իր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ այդ թվում և Եվրոպայից՝ ՀՀ իշխանություններին հորդորել են, թե այդպես այլևս չի կարող շարունակվել: Ու, ինչպես միշտ՝ նույն երգը «օկուպացված տարածքների», «տարածքային ամբողջականության սկզբունքի» մասին:

Ի՞նչն է Ալիևի նման «աշխույժ» ելույթներով հանդես գալու պատճառը: Դա առավել քան հասկանալի է: Ակնհայտ է, որ, եթե կա մեկը, որին բանակցությունների սեղանին են վերադարձնում՝ դա հենց Ալիևն է, որը վերջին տարիներին ամեն ինչ արել է, որպեսզի ոչ միայն խաղաղ բանակցություններով ոչինչի չհասնի, այլև՝ բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունները տապալի:

Հիմա, ենթարկվելով միջնորդներին ճնշումներին՝ հենց նա է ստիպված վերադառնալ բանակցությունների սեղանին, մինչդեռ ներկայացնում է ճիշտ հակառակը: Ինչու՞… Այստեղ էլ է ադրբեջանական աճպարարությունը բավական պարզունակ: Որպեսզի Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման և բանակցությունների ձախողումը կրկին հայկական կողմի վրա բարդի:

Այդ է պատճառը, որ նա հանկարծակի սկսել է խոսել, կարևորել առաջիկա հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, իբր տպավորություն ստեղծելով, թե տրամադրված է հաջողություններ գրանցել ու մեծ հույսեր է կապում Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների հետ: Մինչդեռ ճիշտ հակառակն է. Ալիևը երբեք խաղաղ կարգավորման կողմնակից չի եղել, որովհետև դրա արդյունքում ստիպված է լինելու զիջումների գնալ: Բայց նա, ինչպես միշտ, հող է նախապատրաստում իր իսկ ձախողած բանակցությունները հայկական կողմի վրա բարդելու համար:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: