Նոր կառույց կստեղծվի

Oct 06, 2017 Comments Off on Նոր կառույց կստեղծվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Հայաստանում ձևավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այն կոչվելու է Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով, ըստ էության, նմանվելու է Մարդու իրավունքների պաշտպանին:

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն մշակել ու կառավարությանն է ներկայացրել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգը, ըստ որի՝ գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ին տրված լիազորությունները բավարար չեն այս ոլորտում համապատասխան միջամտություն ցուցաբերելու համար, հետեւաբար պետք է միանգամայն նոր մարմին ստեղծել:

Սա նշանակում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ են անգամ պետական գերատեսչությունները, ՀՀ օմբուդսմենն իր առջև դրված խնդիրը չի իրականացնում: Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն էլ բիզնես օմբուդսմենի ինստիտուտ է ձևավորելու»:

Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: