Մխիթարյանը ասել է,թե ով է մեղավոր պարտության համար

Oct 06, 2017 Comments Off on Մխիթարյանը ասել է,թե ով է մեղավոր պարտության համար

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը ընդունեց Լեհաստանի ընտրանուն և պարտվեց 1:6 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը ունեցել է ճեպազրույց,որում նշել է.

– Խնդիրները բազմաթիվ են, չկա մի տեղ, որ ասենք խնդիր չկա: Պետք է հետևություններ անենք, որպեսզի Ղազախստանի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան ասելու:

Հանդերձարանում ի՞նչ մթնոլորտ էր:

– Պարզ է, որ շատ վատ մթնոլորտ պետք է լինի:Խայտառակ պարտություն, որի ամենամեծ մեղավորը ես եմ. թիմի ավագն եմ, ես եմ պատասխանատու այս թիմի համար ու այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա:

«Միանշանակ կհասցնենք վերականգնվել և բարձր տրամադրությամբ, պատրաստված խաղանք Ղազախստանի դեմ: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր եկել են, ովքեր հավատում են, ովքեր գալիս և ոգևորում են մեզ»։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: