ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին սկսել են պատ կառուցել

Oct 05, 2017 Comments Off on ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին սկսել են պատ կառուցել

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի մոտ են տարել պատի առաջին մասը: Այդպիսով ամերիկյան իշխանությունները սկսել են իրականացնել Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումը: Այս մասին հայտնում է ТСН-ը:

Բետոնե կառույցի բարձրությունը հասնում է 9 մետրի: ԱՄՆ նախագահը պատը կառուցելու հրահանգ է արձակել ապօրինի ներգաղթը կանխելու համար:

Նախագծի բյուջեն գնահատվում է 20 մլրդ դոլար: Երկրների միջև սահմանի երկարությունը գերազանցում է 3000 կմ-ը:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: