Սերժ Սարգսյանը ծանոթացել է Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացված աշխատանքներին

Oct 01, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը ծանոթացել է Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացված աշխատանքներին

Գյումրի կատարած այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ  Սարգսյանը  ծանոթացավ Գյումրու Ռուսթավելի  փողոցում իրականացված աշխատանքներին:

Գյումրիում զբոսաշրջության զարգացմանն ուղղված  պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոցի Ռուսթավելի և Շիրազի փողոցների վերականգման առաջին փուլն ընթացքի մեջ է: Նշենք, որ ներկայումս իրականացվում  են Սայաթ-Նովա  փողոցը Շիրակացու փողոցին  կապող Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները:  Փողոցի վերականգնման հիմնական մասն արդեն ավարտված  է:

Փողոցը ոչ միայն հիմնանորոգվում է, այլ նաև փողոցով անցնող բոլոր կոմունիկացիոն համակարգերը՝  էլեկտրասյուներն ու գազի խողովակները վերգետնյայից դարձել են ստորգետնյա:

Ռուսթավելի  փողոցը գտնվում է «Կումայրի»  պատմամշակութային արգելոցի տարածքում: Փողոցի  երկարությունը կազմում է  740 մետր լայնությունը՝  11.5 մետր:   Իրականացվել են փողոցի  ծածկի վերին շերտի  բետոնային աշխատանքեր  և տեղադրվել են գրանիտե  սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝  բազալտե սալեր: Փողոցում  տեղադրվել են նաև  արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ, աղբամաններ  և ծաղկամաններ:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: