Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Oct 01, 2017 Comments Off on Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոց-Սեբաստիայի փողոց-Հասրաթյան փողոց խաչմերուկում՝ Հասրաթյան փողոցի աջ կողմում, տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն և կտեղադրվեն Հասրաթյան փողոցի երթևեկելի մասի վրա: Միաժամանակ՝ նշված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: