Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում վթարի ենթարկված հնդիկ ուսանողների վիճակի մասին

Oct 01, 2017 Comments Off on Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում վթարի ենթարկված հնդիկ ուսանողների վիճակի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հոկտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վթարի հետևանքով տուժել են ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:
Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:
Այս պահին Արարատի ԲԿ-ում է գտնվում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ միջազգային հարցերով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկա պահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:
Այլ մանրամասներ կտրամադրվեն քիչ ավելի ուշ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: