Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան (տեսանյութ)

Sep 30, 2017 Comments Off on Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան (տեսանյութ)

Ջավախքի Գումբուրդո քաղաքում այսօր բախումներ են տեղի ունեցել հայ բնակիչների և ոստիկանների միջև, հայտնում է jnews.ge-ն:

Առավոտյան 11:00-ին քաղաքում բնակվող հայերը ցանկանում էին խաչքար տեղադրել վերանորոգման մեջ գտնվող եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկորների վերաթաղման վայրում, բայց ոստիկանությունը թույլ չի տվել նրանց ներս մտնել բակ՝ բացատրելով, որ նրանք նման հրաման ունեն:
Բնակիչները չեն զիջել և փորձել են ճեղքել եկեղեցու բակի մուտքը փակած ոստիկանների շարքը:
Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության զորքերի հետ բախումների ընթացքում ձերբակալվել է գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել են գյուղի բնակիչներ, ինչպես նաև մի քանի ոստիկան:
Ինչպես բնակիչներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և խորհրդարանի նախկին պատգամավոր և այժմ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը, դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ բանակցությունների ընթացքում տեղացիները պայմանավորվել են, որ ձերբակալվածները կազատվեն, հատուկ նշանակության ջոկատները կհեռանան և բնակիչները նույնպես կհեռանան տներ: Տարածքում կմնան տեղի ոստիկանները:
Բնակիչները հայտնել են, որ չեն հեռանա տարածքից մինչև ձերբակալվածները չժամանեն այդտեղ:

 

 

Aliq.ge

 

specnaz

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: