«Եթե Ալիևը լուրջ պատերազմ սկսելու վերաբերյալ խոսեր, Ալիևի կինն ու աղջիկը սգի մեջ կլինեին». Իսագուլյան

Sep 26, 2017 Comments Off on «Եթե Ալիևը լուրջ պատերազմ սկսելու վերաբերյալ խոսեր, Ալիևի կինն ու աղջիկը սգի մեջ կլինեին». Իսագուլյան

Այսօր Հայելի ակումբում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ Արցախում ընտրական գործընթացներն ավելի լավ են ընթանում, քան Հայաստանում կամ Արեւմուտքում:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ տնտեսկան աճ, հսկայածավալ շինարարական աշխատանքներ, խոսում է այն մասին, որ լուրջ աշխատանքներ են տարվում: Իսկ բնապահպանության նախարարության ստեղծումը եւս պատահական չէր՝ մեծ քանակությամբ ՀԷԿ-եր են կառուցվում, նաեւ հանքավայրեր են շահագործվում: Շուտով Արցախում կանցնեն կաթիլային եղանակով ոռոգման համակարգին, ինչը հնարավորություն կտա խնայել ջուրը եւ լավ բերք ստանալ: Ստացված մթերքը կապահովի ոչ միայն Արցախին, այլ նաեւ ՀՀ-ին»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած հայտարարության մեջ պատերազմ սկսելու սպառնալիքին՝ նշեց. «Ես չեմ կարծում, որ, եթե ինքը լուրջ պատերազմ սկսելու վերաբերյալ խոսեր, իր կինն ու դուստրը սելֆի անեին այդ դահլիճում, հաստատ սգի մեջ կլինեին, բայց քանի որ սելֆի էին անում, հասկանում էին, որ իրենց հայրիկն ուղղակի ամբախ-զամբախ խոսում էր»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: