Վեց երկրում Հայաստանն ունի իր ՏՏ ներկայացուցիչները

Sep 26, 2017 Comments Off on Վեց երկրում Հայաստանն ունի իր ՏՏ ներկայացուցիչները

Հաջորդ շաբաթ Հայաստանում ճապոնական, կորեական և կանադական ընկերությունների հետ կանցկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների գիտաժողովներ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Բոլորին հրավիրում ենք ծանոթանալու Հայաստանում և արտասահմանում աշխատող մեր ծրագրավորողների ու ինժեներների ձեռքբերումներին»,– լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մարտիրոսյանը։

Նա ներկայացրել է, որ մեր երկիրը նախատեսում է աշխարհի 16 պետությունում ունենալ ՏՏ ներկայացուցիչներ, և արդեն իսկ 6 երկրում ՀՀ-ն ունի իր ՏՏ ներկայացուցիչը: «Ծրագրի շրջանակում արդեն իսկ երկու ընկերության տրամադրվել է 10-ական մլն դրամի ֆինանսավորում՝ իրենց ծրագրերն իրագործելու նպատակով»,- տեղեկացրել է նախարարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: