Էրդողանը ռազմական գործողությամբ է սպառնացել՝ ի պատասխան Քրդստանի հանրաքվեի

Sep 26, 2017 Comments Off on Էրդողանը ռազմական գործողությամբ է սպառնացել՝ ի պատասխան Քրդստանի հանրաքվեի

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  ի պատասխան Իրաքյան քուրդիստանի անկախության հանրաքվեի կարող է ռազմական գործողություններ իրականացնել: Այս մասին գրում է « Reuters.ru»-ն:

Էրդողանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը «խելքի կգա»։

«Մինչ վերջին պահը մենք սպասում էինք, որ Բարզանին նման սխալ թույլ չի տա՝ գործարկելով հանրաքվեն։ Ինչպես երևում է՝ մենք սխալվել ենք»,-ասել է Էրդողանը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: