Վենգեր. Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը դարձել է անհետաքրքիր

Sep 24, 2017 Comments Off on Վենգեր. Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը դարձել է անհետաքրքիր

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում այնքան էլ շատ չեն հետաքրքիր հանդիպումները:

«Դժվարությամբ կարող ես դիմանալ 1-2 խաղ դիտելուն: Այժմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը գրեթե ոչ մի բանով չի առանձնանում: Ամեն տարի հեռուստալսարանը պակասում է:

Իհարկե, մենք կցանկանայինք լինել Չեմպիոնների լիգայում: Թեեւ ես այդ մրցաշարում անցկացրել եմ մոտ 200 հանդիպում, եւ այդ իմաստով՝ ինձ կարող եմ համարել արտոնյալ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: