ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Sep 24, 2017 Comments Off on ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին:

Հայտարարությունում նշված է, որ խորհրդակցությունների հիմնական նպատակն էր հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ճանապարհների ուսումնասիրությունը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստությունը:

Համանախագահները հուսով են, որ բարձր մակարդակով հանդիպումը կնպաստի կարգավորման մնացած առանցքային հարցերում փոխզիջումների որոնման համար վստահության և քաղաքական կամքի ամրապնդմանը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: