Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի ակտիվ օջախներ չկան

Sep 24, 2017 Comments Off on Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի ակտիվ օջախներ չկան

Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի ակտիվ օջախներ սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ի դրությամբ չկան: Կան փոքրաթիվ ծխացող օջախներ: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 22 հրշեջ-փրկարար և 5 միավոր հրշեջ տեխնիկա: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել:

Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 95 հրշեջ-փրկարար՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ: Խոտի չորության, ուժեղ քամու և բարդ ռելիեֆի հետևանքով հրդեհը հասել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագիծ: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ: ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, անտառածածկ տարածքներին վտանգ չի սպառնացել։ Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը իր սեփական տեխնիկայով (կվադրոցիկլ և տրակտոր) մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: