Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

Sep 24, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Պտղնի գյուղի Այգեգործական 4-րդ փողոցում Երևան քաղաքի Բրյուսով փողոցի 28 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ, 46-ամյա Շահանդուխտ Զաքարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 NL 994 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Շ. Զաքարյանը և նրա դուստրը՝ նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Սյուզի Ադամյանը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: