«Մոսկվան `Իրաքի ներքին խնդիրները փոխզիջմամբ լուծելու օգտին». Լավրով

Sep 22, 2017 Comments Off on «Մոսկվան `Իրաքի ներքին խնդիրները փոխզիջմամբ լուծելու օգտին». Լավրով

«Մոսկվան հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրներն ազգային համաձայնության եւ փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին: Մենք հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մենք ցանկանում ենք, որ ձեր երկրի ներսում ծագող ցանկացած հինախնդիր լուծվի երխոսության, ազգային համաձայնության, փոխզիջման ճանապարհով, որպեսզի գտնվեն փոխընդունելի լուծումներ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում Իրաքի իր պաշտոնակից Իբրահիմ ալ Ջաֆարիի հետ կայացած հանդիպմանը:

Ալ Ջաֆարին ասել է. «Ինչ վերաբերում է Քրդստանի հարցին, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հարցերը լուծվեն երկխոսության շրջանակներում եւ մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմամբ»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: