«Մենք բախտ ունեցանք այդ սերունդը լինել». «Ա1+»

Sep 22, 2017 Comments Off on «Մենք բախտ ունեցանք այդ սերունդը լինել». «Ա1+»

ՀԱԿ-ը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նեղ շրջանակում տոնեց Անկախության 26-ամյակը: «Երբ Հերակլը գնում է Պարսկաստան՝ hետ բերելու Քրիստոսի գերեվարված խաչը, նա երազ է տեսնում, եւ Աստվածն ասում է, որ այս պատերազմը դու հաղթելու ես, քանի որ քո կռիվն արդար է: Պարոն նախագահ, սիրելի Լեւոն Տեր-Պետրոսյան, քո եւ մեր պատերազմը արդար է, եւ մենք հաղթելու ենք, քանի որ մեր պատերազմը հայ ժողովրդի ազատության համար է, անկախության համար է: Եւ մենք մեր խաչը տանելու ենք, մենք այդ պատերազմում հաղթելու ենք»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: 1991թ. սեպտեմբերի 21-ին 2 մլն 42 հազար ՀՀ քաղաքացի կողմ քվեարկեց ՀՀ անկախությանը: «Ժողովուրդն ասում է՝ օր կա, տարի արժե. սեպտեմբերի 21-ը հարյուրամյակ արժե, հազարամյակ արժե, քանի որ մեր սերունդը քվեարկեց հազարամյա ամբարված երազանքներն ի կատար ածելու համար, քանի որ մեր ժողովուրդը միակամ քվեարկեց ազատության ճանապարհը բռնելու համար: Մենք բախտ ունեցանք այդ սերունդը լինել»,- նկատեց Արամ Մանուկյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: