Եկեք միակողմանի մոտեցումներից զերծ մնանք.Արամ Ա

Sep 21, 2017 Comments Off on Եկեք միակողմանի մոտեցումներից զերծ մնանք.Արամ Ա

«Միասնաբար աշխատել հայրենիքի անկախության ամրապնդման համար:  Անկախությունը սրբազան արժեք է, յուրաքանչյուր հայի ձգտումն ու պարտավորությունն է: Մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունը և Սփյուռքի, ուստի այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի: Մեր եկեղեցու առաքելության հիմնական մասն է կազմում մեր հայրենիքի անկախությունը: Նայեք պատմությանը մինչև Սարդարապատ: Մեր եկեղեցին գնաց Սարդարապատ՝ կռվելու հանուն հավատի և հայրենիքի: Հետևաբար, եկեք մանրուքներից, երբեմն վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից զերծ մնանք և բոլորս միասնաբար, տարբեր կերպ աշխատենք՝ հայրենիքի անկախության ամրապնդման համար»,-  «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել  համայն հայությանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: