«8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա». Մանվել Գրիգորյան

Sep 21, 2017 Comments Off on «8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա». Մանվել Գրիգորյան

«Ով շահարկում ա, ինքը շահարկված ա»։ Այսպես է արձագանքել Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանը հարցին, թե լրատվամիջոցներում հաճախ են լուրեր շրջում նրա ունեցվածքի մասին, մասնավորապես՝ նրա 8 մեքենաների մասին։

«8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ Էն վախտ ես իմ երեխեքին չէի տեսնում, իսկ հիմա թոռ եմ մեծացնում։ 10 տարի մարդու երես չեմ տեսել, առաջնագծի ժողովրդից բացի»,– ասել է Գրիգորյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: