Սփյուռքահայերը հասկացել են՝ իրենց բերել են, որ հյուրանոցները լցնեն

Sep 22, 2017 Comments Off on Սփյուռքահայերը հասկացել են՝ իրենց բերել են, որ հյուրանոցները լցնեն

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովն աչքի ընկավ ուշագրավ դրվագներով, որոնցից մեկն էլ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն էր առ այն, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարածքների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ո՛չ Ղարաբաղի, ո՛չ հարցի կարգավորման համար»:«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք»,-ասաց Նալբանդյանն ու ավելացրեց:-«Ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները, եւ որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ»: Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ։

-Պարոն Շիրինյան Նալբանդյանը ըստ էության խոսեց փաթեթային լուծման եւ տարածքների վերադարձի մասին, ինչի մասին նախկինում հրաժարվում էր իշխանությունը բաց տեքստով հայտարարել։ Ինչով կբացատրեք այս հստակեցումը։

-Ինչ է եղել որ, բանակն առաջ է շարժվում, իրենք պարտվողական դիրքերից են խոսում։ Սակայն առավել ուշագրավ է Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարների հայտարարություններում նկատվող հակասությունը։ Արցախի արտգործնախարար Նազարյանը հայտարարեց, որ Արցախում չկան տարբերակված տարածքներ, սահմանադրորեն դա ամբողջ Արցախն է եւ դրան գումարած Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունը, որ Արցախում ոչ մի թիզ հող հանձնել չեն պատրաստվում, որովհետեւ ամեն թիզը դա անվտանգության գոտին է պակասեցնելու։ Այդ հակասությունը շատ ցցուն էր, եթե, իհարկե, ներքին պայմանավորվածություն չկար։ Հնարավոր , սակայն, դերերի բաժանում են արել՝ մեկը խոսում է աշխարհահաճո մի բանի մասին, մյուսն է հերքում է՝ ասելով, որ իրենք անկախ են եւ պետք է ոչ թե զիջեն, այլ մի բան էլ նորից վերակադարձնեն Շահումյանի, Մարտակերտի շրջանները։ Բնական է, որ Արցախի տեսակետը հայանպաստ է։

-Նալբանդյանը, սակայն, ընդգծում էր, որ խոսքն այն փաստաղթի մասին է, որը տարիներ ի վեր բանակցության սեղանին էր։

-Արցախը չի ուզում, ինքը հո չի՞ բանակցել, այստեղ մանեւրի տեղ կա, վաղը կասին՝ ինչ է ես խաբար եմ այդ փաստաղթից։Որովհետեւ բոլորն էլ պետք է իմանան, որ մի փոքր զիջումը լավայի նման տարածվելու է, բերելու է ընդհանուրի քայքայման։ Ուշագրավ էր, որ Նալբանդյանի ելույթով ստուգում էին սփյուռքահայերի ներվերը, որոնք ռեակցիա չտվեցին։ Նրանք պետք է բունտ անեին, բայց ոչինչ էլ չարեցին։

-Սփյուռքի անտարբերությունը ինչպես կբացատրեք։

-Հոգնածությունից, հիասթափությունից։ Ժամանակին, երբ նրանք գալիս էին, ես տեսել եմ, թե ինչ ոգեւորությամբ էին գալիս, ինչ նվիրում կար, վառվռուն աչքեր, իսկ հիմա հանգած աչքեր են, որովհետեւ հասկանում են՝ ինչն ինչոց է, որ իրենց բերել են հյուրանոցները լցնելու համար, որտեղ մարդ չկա։

Իսկ Արամ առաջինի ելույթը ի՞նչ ուղերձներ ունեին։

-Շատ օբյեկտիվ, ռեալ, ելույթ էր գումարած դրան Անահիտ Բախշյանի բարձրաձայնումը, որ արդյոք նրա քննադատությունը ուղղված է նաեւ դաշնակցական նախարարներին։

 

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: