Նրանք արհամարհե՞լ են Հայաստան-Սփյուռք համաժողովը

Sep 21, 2017 Comments Off on Նրանք արհամարհե՞լ են Հայաստան-Սփյուռք համաժողովը

Սեպտեմբերի 18-ին  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել էր «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը,որը տևեց մինչև սեպտեմբերի 20-ը: Համաժողովի աշխատանքային օրակարգը հագեցած էր: Լիագումար նիստերին զուգահեռ կազմակերպվում էին թեմատիկ քննարկումներ՝ 4 ուղղություններով, որոնք վերաբերում էին  Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին:

Շուրջ 1500 սփյուռքահայ 70 երկրից հայրենիքում էին:

Համաժողովի երկրորդ օրը նվիրված էր տնտեսության զարգացմանը,ելույթ ունեցավ վարչապետ Կարապետյանը:Մեր ունեցած տեղեկություններով հրավիրված են եղել հայ գործարարներ,ովքեր ներկա չեն եղել համաժողովին: Հրավիրված է եղել նաև գործարար Սամվել Ալեքսանյանը,ով նույնպես չի մասնակցել:

Կարելի է ենթադրել,որ հայաստանյան խոշոր գործարարները լուրջ չեն վերաբերվում այս համաժողովին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: