Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Sep 19, 2017 Comments Off on Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է:

Այն հետաձգվել է պաշտպանների բացակայության պատճառով:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: