Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. վարչապետ

Sep 19, 2017 Comments Off on Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. վարչապետ

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«ԵԱՏՄ-ն մի շատ պարզ տնտեսական հարթակ է, դա մի ակումբ է, որտեղ հինգ երկիր պայմանավորվել են այդ ակումբում աշխատող կանոնների մասին: Եվ այն ցուցանիշները, որոնք մենք հրապարակում ենք՝ արտահանում, ներմուծում, տնտեսական աճ, հենց հանդիսանում են այդ քաղաքականության հետևանք:  Հայաստանը մեծ շուկայի մաս է կազմում, իսկ երկրի հիմնական արտադրությունը պատմականորեն հիմնված է այդ շուկաների վրա: Այնպես չէ, որ մենք շատ առաջարկներ ունենք այլ շուկաներում, բայց այնպես էլ չէ, որ մենք այլ շուկաներին վնաս ենք տալիս: Ես մի քանի թիվ ասեմ՝ մենք ունենք արտահանման  մեծ աճ և՛ Իրան, և՛ Եվրամիություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ ներդրողների հետ խոսում են այնպես, որ նրանք միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում: «Բազմաթիվ եվրոպացիներ կան, ովքեր ուզում են գալ այստեղ, որպեսզի Եվրասիական տնտեսական միության  շուկա մտնեն: ԵԱՏՄ-ում լինելու են կառույցներ, որոնք գալու են այստեղ, որպեսզի մեր GSP+ համակարգից օգտվելով՝ Եվրոպա մտնեն, Իրանի հարթակն օգտագործեն»,- ընդգծեց  նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: