Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին

Sep 19, 2017 Comments Off on Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չունի: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ական մի խումբ գործիչներ հայտարարում են, որ 2018թ. հետո վարչապետի պաշտոնում ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում:

«Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի  ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ այդ թեմայով կխոսի այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական կարծիքը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: