Դիլիջանում ծառերի սպանդը շարունակվում է

Sep 19, 2017 Comments Off on Դիլիջանում ծառերի սպանդը շարունակվում է

Արդեն տեղեկացրել ենք,որ մի քանի օրերի ընթացքում Ոստիկանության Դիլիջանի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 2 տասնյակից ավելի բեռնատար ավտոմեքենաներ, այդ թվում՝ Ford Transit-ներ, որոնք բարձված են եղել առողջ ու հաստաբուն ծառերով, իսկ դրանք ապօրինի կտրվել են քաղաքացիների կողմից, ովքեր մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել անտառներում։

Hayeli.am-ը ահազանգ ստացավ,որ այս պահին էլ ծառերի սպանդը շարունակվում է,և դրանց մասին տեսանյութ կներկայացնենք ավելի ուշ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: