Պուտինի ներկայացուցիչը Հայաստանում է/տեսանյութ/

Sep 14, 2017 Comments Off on Պուտինի ներկայացուցիչը Հայաստանում է/տեսանյութ/

Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին:

Էդվարդ Նալբանդյանն ու Միխայիլ Շվիդկոյը հանգամանալից զրույց ունեցան երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկեցին առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: