Ապագան այստեղ է. Էդուարդո Էռնեկյան

Sep 14, 2017 Comments Off on Ապագան այստեղ է. Էդուարդո Էռնեկյան

««Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը   ներդրում է ապագայի, երեխաների համար: Ես շատ ուրախ եմ, ամեն ինչ այստեղ գեղեցիկ է եւ ուժեղ, ապագայի տեսլականով է կառուցված»,-դպրոցի բացմանը լրագրողների հետ զրույցում նշել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը : «Շատ եմ  հավանել դպրոցը:Այս դպրոցում պետք է ներդրվի սփյուռքի ջանքերը, քանի որ ապագան այստեղ է: Մանր քայլերով ապագան պետք է կերտել հայրենիքում»: «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ` 2009 թվականի սեպտեմբերի 1-ին ` Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցում գործում է 32 դասարան` 1-12 դասարանի 471 աշակերտներով:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: