Շեշտը դնում ենք դիտարկում բառի վրա.վարչապետ

Sep 14, 2017 Comments Off on Շեշտը դնում ենք դիտարկում բառի վրա.վարչապետ

Որոշակի խնդիրներ կան մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում.նման եզրակացության է եկել կառավարությունը՝իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:

Խաղողներ մթերումների ընթացքում ստացված տեղեկատության հիման վրա պարբերաբար, շաբաթական կտրվածքով, ամփոփել խաղողի մթերումների ադյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների.խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողութան և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց վարչապետը:

Սննդամթերի անվտանգության պետական ծառայության պետին էլ հանձնարարեց սահմանված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիթորինգ: «Շեշտը դնում ենք դիտարկում բառի վրա, պարոն Կարապետյան, առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալներ հետ համադրելու նպատակով», – ասաց վարչապետը ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։

Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ կոնյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց կա Հայաստանում ու հավելեց, որ գյունախարարը և ազգային զարգացման հիմնադրամը շատ ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու համար. «Մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք հայկական բրենդի որոշակի հսկողությանը»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: