ԱԱՀ-ից ազատեն,եթե…

Sep 14, 2017 Չի մեկնաբանվել

Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները նոր չափորոշիչներ կունենան 2018թ. հունվարի 1-ից: Նման որոշում ընդունվեց կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում: Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները պետք է բավարարեն հետևյալ չափորոշիչներին` վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առնվազն 10 000 և ավելի սովորողների մասնակցություն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից, անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահովում:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը և, համապատասխանաբար, հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանող ՀՀ կառավարության գործող որոշումը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության առումով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչներ սահմանված չեն լինելու:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ԱԱՀ-ից ազատեն,եթե…”

Մեկնաբանել